Երեւանում մեծարվեցին անցնող մրցաշրջանում մեծ նվաճումների<br /> հասած մարզիկներն ու մարզիչները<br />


Երեւանում մեծարվեցին անցնող մրցաշրջանում մեծ նվաճումների
հասած մարզիկներն ու մարզիչները

  • 04-12-2008 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Պեկինի օլիմպիական խաղերի մրցանակակիրների եւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչների մեծարման երեկոն: Ներկաներին ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որի խնդրնաքով բեմ հրավիրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 24 առաջատար մարզիկներին եւ մարզիչներին նրանց կողմից հանձնվեցին ՀՀ կառավարության սահմանած դրամական մրցանակներ եւ տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Ցուցադրվեց ֆիլմ-ակնարկաշար, որը ներկայացրեց օլիմպիական անցած քառամյա փուլում մարզական բնագավառում կատարված աշխատանքները: Ելույթ ունեցան մշակութային համույթներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play