2009թ.-ին ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը<br /> կանցկացվի Երեւանում<br />


2009թ.-ին ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
կանցկացվի Երեւանում

  • 02-12-2008 18:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 3-5-ին Թեհրանում կանցկացվի ձյուդոյի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի 4 մարզիկներ. Գոռ Ազիզբեկյանը (60 կգ, Արցախ), Փայլակ Վարդազարյանը (66 կգ, Գյումրի), Արթուր Աբրահամյանը (66 կգ, Երեւան) եւ Արտակ Աբրահամյանը (73 կգ, Երեւան): Նրանց մրցավայր են ուղեկցել հավաքականի մարզիչներ Արթուր Գեւորգյանը եւ Հարություն Ամիրխանյանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, ով նոր է վերադարձել Աթենքից, որտեղ մասնակցել է ձյուդոյի Եվրոպական ասոցիացիայի հոբելյանական 60-րդ կոնգրեսի աշխատանքներին: Կոնգրեսում, որը քննարկվել է 2009թ.-ի միջոցառումների օրացուցային գրաֆիկը, որոշվել է հաջորդ տարվա սեպտեմբերին Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացնել Երեւանում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play