ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է 3-9-ՐԴ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` 7-28-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է 3-9-ՐԴ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` 7-28-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 17-11-2008 19:44:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում խաղացվել է 4 փուլ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը տոնել է 3 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի եւ 7 միավորով բաժանում է 3-9-րդ տեղերը: 8-ական միավորով առաջատարներն են Գերմանիայի առաջին հավաքականը եւ Ռուսաստանի թիմը: Նոյեմբերի 17-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցները հոլանդացիներն են: Կանանց մրցաշարում 8-ական միավորով առաջատարներն են Չինաստանի եւ Լեհաստանի պատվիրակները: Հայաստանի շախմատիստուհիներն իրենց հաշվին գրանցել են 3 հաղթանակ, 1 պարտություն եւ 6 միավորով բաժանում են 7-28-րդ տեղերը: 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ֆրանսուհիներն են:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play