ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՆՎԱՃԵՑԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆԻ, ԻՍԿ ՑՈԼԱԿ ԱՆԱՆԻԿՅԱՆԸ` ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ<br /> ԿՈՉՈՒՄԸ<br />


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՆՎԱՃԵՑԻՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆԻ, ԻՍԿ ՑՈԼԱԿ ԱՆԱՆԻԿՅԱՆԸ` ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ
ԿՈՉՈՒՄԸ

  • 17-11-2008 19:30:00   |   |  Սպորտ
ԼԻՎԵՐՊՈՒԼ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 15-ին Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի մարզիկներից Հովհաննես Դանիելյանը (48 կգ, Երեւան) եւ Էդվարդ Համբարձումյանը (64 կգ, Երեւան) հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը եւ նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ցոլակ Անանիկյանը (91 կգ, Առինջ) բավարարվեց 2-րդ տեղով ու պարգեւատրվեց արծաթե մեդալով: Նման հաջողության Հայաստանի հավաքականը հասել էր 1985 թվականին: Այն ժամանակ Բուդապեշտում Սամսոն Խաչատրյանը (Վանաձոր) եւ Իսրայել Հակոբկոխյանը (Երեւան) հայրենիք վերադարձան չեմպիոնի կոչումով, իսկ Բաբկեն Սահրադյանը (Վանաձոր)` արծաթե պարգեւով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play