ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 13-11-2008 14:40:00   |   |  Սպորտ
ԼԻՎԵՐՊՈՒԼ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիայի Լիվերպուլ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Նոյեմբերի 12-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներ Էդվարդ Համբարձումյանը (64 կգ, Երեւան) 11:4 հաշվով հաղթեց Վյաչեսլավ Կերբերին (Գերմանիա), իսկ Ցոլակ Անանիկյանը (91 կգ, Երեւան)` 8:7 հաշվով Դենիս Պոյսյուկային (Ուկրաինա): Նրանք անցան կիսաեզրափակիչ փուլ` իրենց համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Նախօրեին, ինչպես արդեն հայտնել ենք, կիսաեզրափակիչ էր անցել նաեւ Հովհաննես Դանիելյանը (48 կգ, Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play