ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ<br /> ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 11-11-2008 12:34:00   |   |  Սպորտ
ԼԻՎԵՐՊՈՒԼ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիայի Լիվերպուլ քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան 2-րդ փուլի մրցամարտերը: Ասպարեզում մնացած Հայաստանի բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակներ տոնեցին: Էդվարդ Համբարձումյանը (64 կգ) պարտության մատնեց Կավալիուսկասին (6:3, Լիտվա), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ)` Սեկին (5:4, Լեհաստան), Ցոլակ Անանիկյանը (91 կգ)` Սուբակիուսին (8:3, Լիտվա), իսկ Հովհաննես Դանիելյանը (48 կգ) մրցակցի հիվանդության պատճառով առանց մենամարտի անցավ 2-րդ փուլը: Եթե Հայաստանի 4 բռնցքամարտիկները հաջողությամբ պհաղթահարեն 3-րդ փուլի արգելքը, ապա կանցնեն կիսաեզրափակիչ եւ իրենց համար կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play