2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> 12,1%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
12,1%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 03-11-2008 21:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է 604 մլրդ 295,4 մլն դրամի (մոտ 1 մլրդ 976 մլն ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 545 մլրդ 744 մլն դրամ: 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ շինարարության ծավալը, համադրելի գներով, աճել է 12,1%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 17,1%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 7,2%-ն իրականացվել է պետբյուջեի, 0,1%-ը` համայնքների միջոցների, 0,6%-ը` Համաշխարհային բանկի վարկային, 1,7%-ը` մարդասիրական օգնության, 17%-ը մասնավոր կազմակերպությունների, 73,4%-ը` բնակչության միջոցների հաշվին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն