ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ 2009 Թ.-ԻՆ ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ 15 ՄԼՆ ԵՎՐՈՆ<br /> ՆԵՐԱՌՎԱԾ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ<br />


ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ 2009 Թ.-ԻՆ ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ 15 ՄԼՆ ԵՎՐՈՆ
ՆԵՐԱՌՎԱԾ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • 30-10-2008 20:24:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիության Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում 2009թ.-ին Հայաստանին տրամադրվելիք Եվրոպական համագործակցության քաղաքականության դրամաշնորհի 3 չափաբաժինները` ընդհանուր առմամբ 15 մլն եվրոյի կամ 6,6 մլրդ դրամի չափով, ներառված են գալիք տարվա պետական բյուջեի նախագծում: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ըստ նրա, ամբողջ գումարը` որպես աջակցություն ՀՀ պետբյուջեին, ներառված է վերջինիս եկամտային մասում: Նշվեց նաեւ, որ թեեւ Հայաստանը պարտավորված է եւ իրակացնում է Հայաստան-ԵՄ գործողությունների 2007-2011թթ.-ի ծրագրով նախատեսված միջոցառումները, սակայն ՀՀ կառավարությունն ինքնուրույն է որոշում այդ միջոցառումների իրականացման ֆինանսական կողմը. ծախսերի քանակական պահանջ ԵՄ-ի կողմից դրված չէ: Մասնավորապես, միջնակարգ կրթության բարեփոխումների մասով կառավարությունը 2009թ.-ին ծրագրավորել է 225 մլն դրամ, թարգմանչական ծառայությունների համար` 102 մլն դրամ, Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված գիտամեթոդական գրականության թարգմանության եւ տպագրության համար` 3 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն