ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԲՈՒՇԻՆ<br />


ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԲՈՒՇԻՆ

  • 11-01-2008 17:57:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մերձավոր Արեւելքում չեն հավատում, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը բացեիբաց արտահայտում է իր մտքերը: Ինչպես գրում է «Ուոլլ սթրիթ ջոռնալ» թերթը, բնակչության մեծ մասը ենթադրում է, որ ոչ մի ուրիշ ամերիկյան նախագահ այդչափ նշանակալի ազդեցություն չի գործել տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական իրողությունների վրա, բայց այդ փոփոխությունները բարելավման չեն հանգեցրել: «Ժողովրդավարությունը Մերձավոր Արեւելքում անցել է պատմության գիրկը: Բուշին այլեւս ոչ ոք չի հավատում: Նա է եփել այս ողջ շիլան Մերձավոր Արեւելքում, որտեղ ժողովրդավարություն չես հաստատի, իսկ անկայունության հետ ոչինչ չես անի»,- հայտարարել է լիբանանյան As-Safir թերթի գլխավոր խմբագիր Սատեհ Նոուր-Էդդինը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play