ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 27-11-2007 15:12:00   | Ավստրիա  |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրիական առողջարանային Բադեն քաղաքում, Վիեննայի մոտ, վերսկսվել են Կոսովոյի ապագա կարգավիճակի քննարկումները Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ բանակցությունների եզրափակիչ փուլի շրջանակում: Բանակցությունները խիստ փակ բնույթ ունեն եւ անցկացվում են Շփման խմբի «եռյակի» (ընդգրկված են Ռուսաստանի, Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ) միջնորդությամբ: Բանակցությունների առաջին օրը որեւէ անսպասելի բան չի եղել: Կողմերը սկզբունքորեն մնացել են նախկին անհաշտ դիրքերում: Կոսովյան ալբանացիների ներկայացուցիչները շարունակել են պնդել երկրամասին պետական անկախություն տրամադրելու անհրաժեշտությունը, մինչդեռ սերբերը հայտարարել են, որ իրենց տարածքի ոչ մի թիզ չեն զիջի եւ որ փոխզիջման բացակայությունը կարող է հանգեցնել ճակատագրական հետեւանքների ողջ տարածաշրջանի համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play