ՉԻԼԻԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏ ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ<br /> ՀԱՆՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ<br />


ՉԻԼԻԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏ ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ
ՀԱՆՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

  • 22-11-2007 18:10:00   | Չիլի  |  Միջազգային
ՍԱՆՏՅԱԳՈ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չիլիի գերագույն դատարանը նախկին բռնապետ Պինոչետի այրու եւ հինգ երեխաներից չորսի, ինչպես նաեւ նրա մերձավոր մի քանի զինակիցների վրայից հանել է պետական միջոցների յուրացման մեղադրանքները, որոնք կալանքի տակ էին գտնվում այս տարվա հոկտեմբերից, հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Դատարանի անդամները միաձայն որոշել են, որ բռնապետի այրուն եւ իր երեխաներին չի կարելի մեղադրել պետական ֆոնդերից միջոցների յուրացման մեջ, քանի որ նրանք երբեք չեն եղել պետական ծառայողներ: Ընդ որում, գործակալության տվյալներով, ուժի մեջ են մնացել նախկին բռնապետի հինգերորդ` ավագ որդու եւ մի քանի զինակիցների դեմ հարուցված մեղադրանքները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play