ԱՎԱՐՏՎԵՑ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ <br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 11-10-2004 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը` հայ անվանի ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունը: 2 օր տեւած մրցումներին մասնակցեցին մի շարք երկրների մի քանի տասնյակ ուժեղագույն ըմբիշներ, որոնց թվում կային օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Մրցաշարն ուժերի կարեւոր ստուգատես եղավ նաեւ Հայաստանի հավաքականի անդամների համար: Նրանցից 2-ը` Մարտին Բերբերյանը (55 կգ քաշային կարգ) եւ Արման Ղումաշյանը (60 կգ), առավելության հասնելով իրենց բոլոր մրցակիցների նկատմամբ, դարձան մրցաշարի հաղթողներ: Մյուս բոլոր քաշային կարգերում 1-ին տեղեր գրավեցին Ռուսաստանի ներկայացուցիչները` Իրբեկ Սարնիեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Թեյմուր Կաստիեւը (96 կգ), Օլեգ Խոդյակովը (120 կգ): Աչքի ընկած բոլոր ըմբիշները պարգեւատրվեցին գավաթներով եւ դրամական մրցանակներով: Իսկ Իրբեկ Սարնիեւը, որը հաղթող դարձավ Ստեփան Սարգսյանի քաշային կարգում, արժանացավ նաեւ հատուկ մրցանակի: Պարգեւը հանձնեց ինքը` Ստեփան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին մրցաշարի կազմակերպիչները, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության մրցումներն ընդգրկել է իր ծրագրում: Այնպես որ` հաջորդ մրցաշարերն ավելի ներկայացուցչական, կազմ կհավաքեն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play