ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 ՄԱՐԶԻԿՆԵՐ<br />


ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 ՄԱՐԶԻԿՆԵՐ

  • 11-08-2004 17:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 13-29-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կընթանա 28-րդ օլիմպիական խաղերը: Աշխարհի շուրջ 200 երկրների մարզիկների թվում կլինեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Օլիմպիադայում հանդես կգան Հայաստանի 18 մարզիկներ` ծանրորդներ Արմեն Ղազարյանը, Գեւորգ Ալեքսանյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Աշոտ Դանիելյանը, ազատ ոճի ըմբիշներ Մարտին Բերբերյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Մամեդ Աղաեւը, Արա Գեւորգյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Վաղինակ Գալստյանը, Լեւոն Գեղամյանը, Հայկազ Գալստյանը, բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանը, ձյուդոյիստ Արմեն Նազարյանը, թեթեւ ատլետներ Արմեն Մարտիրոսյանը, Մարինե Ղազարյանը, լողորդուհի Վարդուհի Ավետիսյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը եւ թենիսիստ Սարգիս Սարգսյանը: Նրանցից առաջինը` օգոստոսի 14-ին, մրցապայքարին կմասնակցեն հրաձիգ Ն.Բախտամյանը եւ ձյուդոյիստ Ա.Նազարյանը: Մասնագետների կարծիքով, Հայաստանի մարզիկները լավ են նախապատրաստվել օլիմպիական խաղերին: Հայաստանի Սպորտպետկոմի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը իրական է համարում 2-3 մեդալ նվաճելը: Հայաստանի կառավարության որոշմամբ, օլիմպիադայում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ նվաճած մարզիկները կպարգեւատրվեն, համապատասխանաբար, 40 հազար, 30 հազար եւ 20 հազար դոլար գումարով: Օգոստոսի 13-ին կայանալիք Խաղերի բացման շքերթի ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշը տանելու է հանրաճանաչ մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play