ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 02-08-2004 20:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված մրցաշարում հայ ըմբիշները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Հատկապես աչքի ընկավ 69 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Հանրահայտ ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին հաղթեց իր բոլոր մրցակիցներին, գրավեց 1-ին տեղն ու արժանացավ Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալին: Աշխարհամասի առաջնության 2-րդ մրցանակակիրներ դարձան Վահրամ Խաչատրյանը (46 կգ), Արմեն Մելիքյանը (58 կգ) եւ Պարգեւ Խաչատրյանը (63 կգ), որոնք պարգեւատրվեցին արծաթե մեդալներով: 3-րդ տեղը գրավեց եւ բրոնզե մեդալի արժանացավ Ռոբերտ Կիրակոսյանը (50 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play