Վորլդ Վիժն Հայաստանը արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռ
08-09-2011 11:20:37 | Հայաստան | Հայտարարություններ
Սեպտեմբերի 10-ին Վորլդ Վիժն Հայաստանը Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, մանկատան սաների եւ մարզերում բնակվող պատանիների համար արշավ է կազմակերպում դեպի Արագած լեռ: Արշավի կարգախոսն է «Սա իմ առաջին բարձունքն է»: Արշավը նպատակ ունի իշխանությունների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Մասնակիցները կոչ են անում հասարակությանը երեխաների հանդեպ ավելի սրտացավ եւ հոգատար լինել, ծնողներին ` երեխային չզրկել քնքշանքից եւ ընտանեկան ջերմությունից: Իրենց կյանքում առաջին նվաճած բարձունքը պատանիները նվիրում են անկախ Հայաստանում ապրող բոլոր երեխաներին` նրանց առողջությանն ու ապահովությանը:
Մեր վերելքով կոչ ենք անում ներդրում անել կրթության, երեխաների առողջության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում: Թող Հայաստանի յուրաքանչյուր երեխա իր կյանքում ունենա բազում վերելքներ:
Օրակարգ
Սեպտեմբերի 10, 2011
6:30 - Մեկնում Երեւանից
8:00 - Նախարշավային ծանուցում
9:00 - Արշավ դեպի Արագածի գագաթ
15:00 - Վերադարձ դեպի արշավի ճամբար
17:00 - Ճաշ եւ տոնակատարություններ 2,800 մետր բարձրության վրա
19:00 - Մեկնում Արագածից