Երվանդ Ազատյան. «Սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է»
AM RU EN WA FR

Երվանդ Ազատյան. «Սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է»

08-09-2011 18:17 Հայաստան Հասարակություն

Notice: Undefined variable: pic_src1_arr in /home/u247475421/domains/nt.am/public_html/pages/page_news_new.php on line 274

Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/u247475421/domains/nt.am/public_html/pages/page_news_new.php on line 274
Երվանդ Ազատյան. «Սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է»
Սեպտեմբերի 8-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար «Ակնարկներ սփյուռքահայ գրականության» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ սփյուռքահայ գրական, հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Ազատյանը: Նա ներկայացրեց սփյուռքահայ տարբեր գաղութներում գրական հոսանքների ձեւավորման ու զարգացման ընթացքը` ի դեմս այն մտավորականների, որոնք ստեղծեցին իրենց դպրոցը` հենվելով արեւմտահայ գրական ավանդների վրա, ինչպես նաեւ ինտեգրելով եվրոպական տարրեր: Թեեւ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր կա այն մտահոգությունը, թե սփյուռքահայ գրականությունը կմահանա, սակայն սփյուռքը շարունակում է նոր գրականություն ստեղծել եւ զարգացնել: Երվանդ Ազատյանը խոսեց Եվրոպա եւ Ամերիկա գաղթած մտավորականության մասին, ովքեր հիմնեցին գրական տարբեր հանդեսներ` դրանց շուրջ համախմբելով սփյուռքահայ գրական միտքը: «Այսօր Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, ովքեր անդրադառնում են սփյուռքահայ գրականությանը, մինչդեռ անհրաժեշտ է կամրջել Հայաստանի եւ սփյուռքի գրականությունն ու լեզուն, քանզի սփյուռքահայ գրականության ճակատագիրը վտանգված է։ Պետք է տեր կանգնել սփյուռքահայ գրականությանը։ Որպես ապագա բանասերներ` հայ գրականությունը ճանաչեք իր ամբողջության մեջ, այսօր ազատ ու անկախ Հայաստանն այդ հնարավորությունն ընձեռում է»,- հայտարարեց Ե.Ազատյանը: Սեպտեմբերի 15-ին բուհի ուսանողները եւս մեկ հնարավորություն կունենան լսելու Երվանդ Ազատյանին` այս անգամ Զարեհ Մելքոնյանին նվիրված դասախոսությամբ:
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 1446 անգամ