ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 10 ՄՐՑԱՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ 7 ՄԻԱՎՈՐՈՎ 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 10 ՄՐՑԱՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ 7 ՄԻԱՎՈՐՈՎ 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

  • 26-05-2004 16:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց 5-րդ առաջնությունում, որն անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում, 10 մրցափուլ է խաղացվել: Հայաստանի 7 ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս Լեւոն Արոյանը: Նա վաստակել է 7 միավոր եւ բաժանում է 3-րդ տեղը` ընդամենը կես միավորով ետ մնալով առաջատարից` չեխ Դավիդ Նավարայից: Հայաստանցի մյուս շախմատիստների արդյունքներն այսպիսին են. Կարեն Ասրյան` 6,5, Գաբրիել Սարգսյան` 6, Աշոտ Անաստասյան, Տիգրան Լ. Պետրոսյան` 5,5-ական, Արման Փաշիկյան` 5, Արտաշես Մինասյան` 4,5 միավոր: Մեկօրյա հանգստից հետո առաջնության մասնակիցները կանցկացնեն վերջին չորս մրցափուլերի հանդիպումները: Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի հաջորդ առաջնության 12 ուղեգրերի տերերը հայտնի կդառնան մայիսի 30-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play