2 ժամում 4 երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլյան կղզիներում


2 ժամում 4 երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլյան կղզիներում

  • 17-09-2011 08:35:52   |   |  Հասարակություն

Կուրիլյան կղզիների շրջանում շաբաթ օրը 4 երկրաշարժ է գրանցվել, որից ամենաուժգինը 7,1 բալանոց էր, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն: Առաջին երկրաշարժը գրանցվել է սախալինյան ժամանակով 6:30-ին (Երեւանի ժամանակով`13:35-ին),` Հարավային Կուրիլսկ քաղաքից 460 կմ հարավ-արեւելք հեռավորության վրա: Հաջորդ երեքը եղել են 5, 8, 6 եւ 5,9 մագնիտուդներով եւ գրանցվել են համապատասխանաբար սախալինյան ժամանակով 07:10-ին, 08:09-ին եւ 08:38-ին: Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում: Սախալինի շրջանում երկրաշարժեր չեն զգացվել: Ափամերձ տարածքներում ցունամիի սպառնալիք չկա:
Նոյյան տապան  -   Հասարակություն