ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇԵՆ ՎԵՐՋԻՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇԵՆ ՎԵՐՋԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 23-01-2004 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատային մրցաշարի 10-րդ փուլում հիանալի խաղ ցուցադրեց երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ հանդիպման ժամանակ նա նախ ձի զոհաբերեց, ապա նաեւ` զինվոր, իսկ այնուհետեւ անկասելի գրոհ ձեռնարկեց ու գեղեցիկ հաղթանակ տարավ ուժեղ մրցակցի նկատմամբ: Այդպիսով Վ.Հակոբյանը վաստակեց 5 միավոր եւ մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 5-9-րդ տեղերը: Վերջին 3 մրցափուլերում նա խաղալու է Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա), Չանգ Չոնգի (Չինաստան) եւ Եվգենի Բարեեւի (Ռուսաստան) հետ: Մրցաշարը շարունակում է վստահորեն գլխավորել Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը 10 հնարավորից 7 միավոր է վաստակել: Նրան հետեւում են Պետեր Լեկոն (Հունգարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա)` 6-ական միավոր, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` 5 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ