Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը


Մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

  • 23-09-2011 16:58:31   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով սեպտեմբերի 26-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը: Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը. - դիմում նախարարի անունով /Ձեւ -2/, - վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ վկայականի պատճենը. - բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, - աշխատանքային գրքույկի պատճենը, - անձնագրի պատճենը, - 3x4 չափսի մեկ լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին: Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել 2011թ. սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play