Վլադիմիր Պուտինին մեղադրում են Վրաստանի պետական սահմանները խախտելու մեջ<br />


Վլադիմիր Պուտինին մեղադրում են Վրաստանի պետական սահմանները խախտելու մեջ

  • 04-06-2011 18:19:56   | Ռուսաստան  |  Միջազգային
Վրաստանի արտգործնախարարությունը մեղադրել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին Վրաստանի պետական սահմանները խախտելու մեջ: Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU- ն, Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ 2011 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը, խախտելով Վրաստանի պետական սահմանը, Սերգեյ Բաղապշի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով այցելել է «օկուպացված Սուխումը»: Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասված է նաեւ, որ Պուտինը Սուխումում նշել է. «Մենք ամեն կերպ կնպաստենք ձեր միջազգային կոնտակտների զարգացմանը, այդ թվում նաեւ ձեր մերձակա հարեւանների հետ»: Այդ կապակցությամբ Թբիլիսին հիշեցնում է, որ «Ելնելով զուտ Ռուսաստանի համար գոյություն ունեցող «նոր իրողությունից», Աբխազիան ունի միայն եկու մերձակա հարեւան, որոնք են հենց ինքը՝ Ռուսաստանը, եւ Վրաստանը»:
Նոյյան տապան  -   Միջազգային