Հրազենից արձակված կրակոցից մահացել է Գյումրիի «հայտնի հեղինակություն» Սենիկ Մկրտչյանը


Հրազենից արձակված կրակոցից մահացել է Գյումրիի «հայտնի հեղինակություն» Սենիկ Մկրտչյանը

  • 03-06-2011 20:06:39   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 3-ի ժամը 16:30-ի սահմաններում Գյումրիի Երեւանյան խճուղու մերձակայքում հրազենից արձակված կրակոցներից մահացել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ 47-ամյա Սենիկ Մկրտչյանը: Նա Ախուրյանի ,Կուլակավանե կոչվող թաղամասի բնակիչ էր, իսկ Գյումրիում հայտնի ,հեղինակություններիցե էր: Սենիկ Մկրտչյանը նաեւ ,Եվրոե տաքսի ծառայության սեփականատերն էր: Ըստ ԶԼՄ-ների, սպանության վերաբերյալ Գյումրիում շրջանառվող մի քանի վարկած կա: Դրանցից մեկի համաձայն Ս.Մկրտչյանի մեքենայում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ թաղամասում լսվել են կրակոցներ եւ վերջինս մահացել է գլխից ստացած կրակոցից: Մեկ այլ շրջանառվող վարկածի համաձայն տեղի ունեցածն ինքնասպանություն է, որից առաջ Սենիկ Մկրտչյանը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում հրազենով սպանել էր իր ընկերուհուն` 27-ամյա Մայա Մկրտչյանին, կրակելով նախ նրա ձեռքին, ապա գլխին: Ընկերուհուն սպանելուց հետո Սենիկ Մկրտչյանն ուղեւորվել է Գյումրի եւ ճանապարհին` Երեւանյան խճուղում գտնվող «Մեծ անիվ» ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում, ինքնասպանություն է գործել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play