Սինոփսիսը եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը համագործակցում են Ինտեգրալ Սխեմաների նախագծման ոլորտում ՌԴ-ի ուսանողներին կրթելու համար


Սինոփսիսը եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը համագործակցում են Ինտեգրալ Սխեմաների նախագծման ոլորտում ՌԴ-ի ուսանողներին կրթելու համար

  • 03-06-2011 19:59:14   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ռուսաստանում Ինտեգրալ Սխեմաների նախագծման ոլորտի բարձր որակավորմամբ աշխատուժը շարունակում է ընդլայնվել, քանի որ Սինոփսիս-ՄԷՏԻ միասնական մագիստրոսական ծրագրի ուսանողներն ավարտում են կրթությունը եւ աշխատանքի անցնում տարածաշրջանի կիսահաղորդչային ոլորտի առաջատար ընկերություններում Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտն (ՄԷՏԻ) այսօր հայտարարեցին, որ մագիստրոսական ծրագրի եւս 17 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումնառությունը Սինոփսիսի եւ ՄԷՏԻ-ի համատեղ կրթական ծրագրով եւ պատրաստ են սկսել ճարտարագետի իրենց մասնագիտական կարիերան: Արդեն հինգ տարի է՝ Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ երկամյա մագիստրոսական ծրագիրը միկրոէլեկտրոնիկայի առաջնակարգ կրթություն է տրամադրում: Ծրագիրը հիմնված է Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի եւ Սինոփսիսի համալսարանական ծրագրի շրջանակներում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) կողմից տրամադրված Գերմեծ ինտեգրալ սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ուսումնական ծրագրի վրա: Ծրագրի նպատակն է Սինոփսիս-ՄԷՏԻ ուսումնական կենտրոնում պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ ԳՄԻՍ նախագծման ոլորտում: Մինչ օրս 74 ուսանող ավարտել է Սինոփսիս-ՄԷՏԻ ծրագիրը եւ ներդնում Է մասնագիտական գիտելիքները՝ Ռուսաստանին առաջնորդելու դեպի բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ փուլ: Բոլոր 74 շրջանավարտներն արդեն աշխատում են կիսահաղորդչային առաջատար ընկերություններում: Նրանք Միկրոնի, Անգսթրեմի, Ռուսաստանի գիտության ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նախագծման խնդիրների ինստիտուտի, NI ELVIS-ի եւ Ռուսաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացումը խթանող կիսահաղորդչային այլ ընկերությունների առաջատար մասնագետներ են: Արտադրության եւ կրթության համագործակցության իրեն արդարացրած կրթական մոդելի կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Ռուսաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր արտադրությունում արագ արդյունավետություն ցույց տալու համար համապատասխան գիտելիքներ եւ ունակություններ ունեն: Այս տարվա ավարտական արարողության ժամանակ է Սինոփսիս ընկերության կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, ՄԷՏԻ պատվավոր պրոֆեսոր Ռիչ Գոլդմանը շրջանավարտներին հանձնեց Սինոփսիսի վկայականները: «ՄԷՏԻ-ի հետ մեր համատեղ ծրագիրը մեկնարկեց հինգ տարի առաջ՝ Ռուսաստանի կիսահաղորդչային արտադրությունում ներդրումներ անելու նպատակով: Արդյունքներն ակնհայտ են: Այս ծրագրի շրջանավարտ բարձր որակավորում ունեցող մասնագետները նշանակալի ներդրում են կատարում, - ասել է պրն. Գոլդմանը: - Մենք լիահույս ենք, որ այս տարվա շրջանավարտները կշարունակեն ավանդույթը, եւ անհամբեր սպասում ենք մեր վստահելի եւ լավ գործընկեր ՄԷՏԻ-ի հետ համագործակցության շարունակությանը»: «Մենք ուրախ ենք Սինոփսիսի հետ այսպիսի հաջող համագործակցության համար: Ռուս գործատուները շնորհակալ են մեզանից եւ Սինոփսիսից այսպիսի բարձր ունակությունների տեր մասնագետներ պատրաստելու համար: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը տարիներով կշարունակվի », - ասել է ՄԷՏԻ-ի առաջին պրոռեկտոր, պրոֆ. Վլադիմիր Բեսպակովը: «Ես ուրախ եմ, որ ծրագիրն ավելի ու ավելի ինքնուրույնություն է ձեռք բերում այն փաստի շնորհիվ, որ ծրագրի որոշ շրջանավարտներ արդեն ասպիրանտուրայի ուսանողներն են եւ մասնակցում են ուսուցանման գործընթացին, - ասել է ՍԱՈՒԴ տնօրեն եւ Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Վազգեն Մելիքյանը: Ի լրումն ուսումնական միջավայրում ամենաժամանակակից նախագծման հնարավորություն տվող 90 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթին՝ մինչեւ այս տարեվերջ ՄԷՏԻ-ն կստանա նաեւ 32/28 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթ»: «Ես արդեն վայելում եմ Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ ուսումնական ծրագրի շնորհիվ իմ ստացած գերժամանակակից կրթության արդյունքները: Ուսումնառության այս երկու տարիներն ինձ հնարավորություն են տվել ավելացնել ինչպես տեսական գիտելիքներս, այնպես էլ Սինոփսիսի ԷՆԱ գործիքներին տիրապատելու հմտություններս: Եվ այժմ, աշխատելով Միկրոնում, ես ներդնում եմ գիտելիքներս մեր երկրի միկրոէլեկտրոնիկայի նախագծման արտադրության զարգացման մեջ», - ասել է Սինոփսիս-ՄԷՏԻ համատեղ կրթական մագիստրոսական ծրագրի 2011թ. շրջանավարտ եւ Միկրոնի մասնագետ Ռոման Մատվեեւը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play