Մերկուրիի առաջացման առեղծվածը բացահայտված է


Մերկուրիի առաջացման առեղծվածը բացահայտված է

  • 03-10-2011 15:21:23   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Գիտնականները վերլուծել են Արեւին ամենամոտ մոլորակի` Մերկուրիի վրա «Մեսսենջեր» արբանյակի հավաքած տվյալները: Մասնավորապես, նրանք հայտնաբերել են, որ Մերկուրին ձեւավորվել այլ նման քարե մոլորակները: Մոլորակի ընդերքի վերլուծության արդյունքում պարզվել է, որի Մերկուրիի ենթահողում պարունակվող թորիումը, ուրանը եւ կալիումը համապատասխանում են մետեորիտների նմանատիպ էլեմենտներին, որոնք համարվում են Արեգակնային համակարգի ձեւավորումից առաջացած նյութերի մնացորդներ: Գիտնականների խոսքերով, սա ցույց է տալիս, որ Մերկուրին ձեւավորվել է այդ պրոտոմոլորակներից, ինչպես Արեգակնային համակարգի այլ քարե մոլորակները` Մարսը, Վեներան, Երկիրը: Ավելի վաղ գիտնականները Մերկուրիում հայտնաբերել էին հնագույն եւ չափազանց հզոր հրաբուխի հետքեր, որոնց լավագույն օրինակները պահպանվել են մոլորակի հյուսիսային բեվեռում: Նշենք, որ «Մեսսենջեր»-ը տիեզերք է բաց թողնվել 2004թ.-ի օգոստոսի 3-ին: Այն Մերկուրի է հասել գրեթե 7 տարվա ընթացքում եւ դարձել է այդ մոլորակի առաջին արհեստական արբանյակը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play