Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումը կբողոքարկվի


Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումը կբողոքարկվի

  • 06-10-2011 15:57:11   | Հայաստան  |  Քաղաքական

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը կբողոքարկի իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 5-ի որոշումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 6-ին նշեց պաշտպանը, վերաքննիչ բողոքում ինքը միջնորդելու է վերացնել հիշյալ որոշումը եւ Տ.Առաքելյանին ազատ արձակել կալանքից: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների եւ ՀԱԿ 7 ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով: Տ.Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական