ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ


30-10-2002 16:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 30-ին հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի վերաբացմամբ Գյումրիում հանդիսավոր կերպով նշվեց Վարպետի ծննդյան 127-ամյակը: Միջոցառմանը մասնակցելու համար Գյումրի են ժամանել ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Ռոլանդ Շառոյանը, քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, մտավորականներ, արվեստի հայտնի գործիչներ: Ներկա էին նաեւ մեծ բանաստեղծի երկու թոռները: Իսահակյանի տուն-թանգարանը, որ հիմնվել է 1975 թ.-ին, գրեթե ամբողջությամբ վնասվել էր 1988 թ. երկրաշարժից: 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց` ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած շինարարությունն ընդհատվեց` ավելի քան մեկ տասնամյակ: Վերականգնումը` Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թ. գարնանը: Թանգարանի շինարարության համար կառավարությունը պետբյուջեից հատկացրել է 31 մլն դրամ: Թանգարանային ցուցանմուշների արտաքին տեսքի թարմացման, վերականգնման, թանգարանի ընդհանուր ձեւավորման, որոշակի կահավորման նպատակով շուրջ 400 հազար դրամի (700 ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն էլ ցուցաբերվել է համայնքի բյուջեից: Տուն-թանգարանը վերականգնվել եւ ձեւավորվել է հին ոճով` այնպես, ինչպես 1957 թ. նկարագրել են Վարպետի հարազատները:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 490 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար