Ընտրել տարին

“Ուրախ թվեր” գրքույկի միջոցով մեր փոքրիկն իր առաջին փորձն է  կատարում բազմակողմանի ուսումնասիրելու յուրաքանչյուր թիվը: 

“Ճստիկ-պստիկ”-ը  “Նոյյան Տապան”-ի  նոր նախագիծն է՝ ուղղված մանուկներին: 

" /> Ուրախ թվեր

“Ուրախ թվեր” գրքույկի միջոցով մեր փոքրիկն իր առաջին փորձն է  կատարում բազմակողմանի ուսումնասիրելու յուրաքանչյուր թիվը: Գրքույկում մանկիկը

-        տեսնում է, թե ինչպես է թիվը գրվում՝ տպագիր եւ ձեռագիր տարբերակներով

-        տեսնում է, թե ինչին է յուրաքանչյուր թիվը նմանվում. այստեղ զարգանում է փոքրիկի ասոցիատիվ մտածողությունը, երեւակայությունը  

-         սովորում է հաշվել սեփական մատիկների օգնությամբ

-        սովորում է հաշվել յուրաքանչյուր թվին համապատասխան պատկերված առարկաները եւ արտասանել դրանց անվանումները

-        սկսում է ճանաչել թիվը, որը պատկերված է իրեն շրջապատող տարբեր առարկաների վրա, օրինակ, տան պատի ժամացույցի

-        մեծերի օգնությամբ սովորում է փոքրիկ ոտանավոր՝ յուրաքանչյուր թվի մասին

-        մեծերի օգնությամբ սովորում է նաեւ թվի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն անվանումները:

-        “Գտիր համապատասխան նկարի շողքը” եւ “Գտիր այս պատկերը գրքում” խաղ-առաջադրանքների օգնությամբ ավելի է ամրապնդվում մեր փոքրիկի տեսողական հիշողությունը

-        “Ճիշտ հերթականությամբ միացրու թվերը գծիկով” խաղ-առաջադրանքի միջոցով ամրապնդվում են փոքրիկի գիտելիքները՝ կապված 1-10 թվերի ճիշտ հերթականության եւ տպագիր պատկերը ճանաչելու հետ:

“Ճստիկ-պստիկ”-ը  “Նոյյան Տապան”-ի  նոր նախագիծն է՝ ուղղված մանուկներին: Մեր փոքրիկների անձնական գրադարանը սկսում է համալրվել այս խորագրի ներքո լույս ընծայված  գունազարդ գրքույկներով եւ խաղերով, որոնք ուղղված են սովորեցնելու եւ  զարգացնելու մանուկների երեւակայությունը եւ տրամաբանությունը:

Բարի գալուստ մեծ աշխարհ…  

 

Գրքույկը ձեռք բերելու համար  դիմեք գրախանութներ կամ զանգհարեք  "Նոյյան տապան" հրտարակչություն՝ 060 351122 հեռախոսահամարով։