Ընտրել տարին

Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ
ՀՏԴ 941(479.25):32.001
ԳՄԴ 63.3(2Հ)+66.01
ISBN 978–9939–9105–6–7
(c) ՆՏ Հոլդինգ, 2019
Նոյյան Տապան
 
Հրատարակվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համատեղ որոշմամբ:
 
(6–րդ լրամշակված հրատարակություն)
 
Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ. Երեւան, ՆՏ Հոլդինգ, 11 օգոստոսի, 2019 թ.:
 
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում:
 
Ժողովածուն հրատարակվում է հայերեն (նաեւ արեւմտահայերեն), ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներով: Բոլոր այլ լեզուներով հրատարակությունների դեպքում բնագիր է համարվում հայերենը:
 
Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքեջերը, որտեղ կարող եք գտնել վերոհիշյալ բոլոր նյութերը, այդ թվում՝ ժողովածուի հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով օրինակները «Իրավական փաթեթ» բաժնում. www.western-armenia.info, www.parliamentwa.info, www.gov-wa.info, www.government-western-armenia.info, www.citizenship-westernarmenia.info, www.elections-western-armenia.info, www.hamshenian.info:
 
Կառավարութեան եւ խորհրդարանի էլ. հասցէներն են. [email protected], [email protected], [email protected]:
 
Շնորհակալություն ենք հայտնում Հայրենակցական Միությունների Խորհրդի «Բնօրրան» հանդեսի ղեկավար – խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանին, ում նախաձեռնությամբ, ելնելով ժամանակի հրամայականից, սույն ժողովածուի մի շարք կարեւոր փաստաթղթեր եւ նյութեր հրատարակվեցին հանդեսում 2013 թ. (թիվ 1–6 (21–26), էջ 208–235):