«Նոյյան Տապան» շաբաթաթերթ

Անգլերեն տարբերակ

«Նոյյան տապան» լրատվական միավորման կարեւորագույն կառույցներից մեկը 1993թ. հիմնադրած «Նոյյան տապան» շաբաթաթերթն է, որը սկզբնապես լույս էր տեսնում միայն անգլերեն լեզվով ("The Noyan Tapan Highlights"), հիմնականում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, դիվանագետների, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների եւ գործարարների համար: Անցած տարիների ընթացքում թերթը ամրապնդեց իր դիրքերը լրատվական շուկայում. արդյունքում ավելացավ թե' թերթի էջերի քանակը, թե' տպաքանակը եւ թե' գովազդի տարածքը: Թերթն այժմ ունի իր մշտական բաժանորդների ցանկը, որը շարունակում է ավելանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Թերթի էլեկտրոնային տարբերակին են բաժանորդագրված աշխարհի տարբեր երկրներում բնակվող ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ արտասահմանցիներ: Թերթի ազատ վաճառքի ցուցանիշները նույնպես վկայում են այն մասին, որ այն մեծ պահանջարկ ունի նաեւ Հայաստանի կարճաժամկետ հյուրերի համար: 
 
Ֆրանսերեն տարբերակ
Ընթերցողներից ստացված առաջարկներին ընդառաջ 2007 թվականից «Նոյյան տապան» ընկերությունը սկսեց լույս ընծայել շաբաթաթերթի նաեւ ֆրանսերեն տարբերակը ("The Noyan Tapan" Essential"), որը նույնպես հաջող սպառում է գտնում եւ նույնպես համարվում է հաջողված ձեռնարկ: 
 
Հայերեն տարբերակ
2007 թվականից Համաշխարհային հայկական կոնգրեսի աջակցությամբ սկիզբ դրվեց նաեւ «Նոյյան տապան» շաբաթաթերթի հայերեն տարբերակի լույս ընծայմանը: Նախատեսվածին համաձայն, հայերեն շաբաթաթերթը հիմնականում բաժանորդագրության եղանակով տարածվում է ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում. ամիս առ ամիս հասնելով անգամ ամենահեռավոր գյուղերի յուրաքանչյուր տունը: Թերթում զետեղվում է ոչ միայն համահանրապետական նշանակության լրատվություն, այլեւ լրատվություն Հայաստանի յուրաքանչյուր մարզի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայության մասին: Թերթի բաժանորդագրության ծավալների, ինչպես նաեւ ազատ վաճառքի ծավալների աճը թույլ են տալիս եզրակացնել, որ թերթը իր հաստատուն տեղը կգտնի հայաստանյան մամուլի միջոցների շարքում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար հատուկ նախատեսված բազմապիսի խորագրերի շնորհիվ թերթը, ինչպես վկայում են իրենք` ընթերցողները, դառնում է սպասված ամեն մի ընտանիքում: Ազգային արժեքների, հայ մշակույթի եւ պատմության հարուստ ժառանգությունը հատիկ առ հատիկ հավաքելով` թերթի խմբագրակազմը ջանում է ներկայացնել ինչպես այսօրվա Հայաստանը եւ հայկական սփյուռքն իր նվաճումներով եւ դժվարություններով, այնպես էլ վեր հանել հայ ազգի կարեւորագույն խնդիրները, հնարավորություն տալով հայ մտավորականներին` փորձագետներին, պատմաբաններին, գրող-հրապարակախոսներին հանրության հետ կիսվել իրենց մտորումներով: 
 
Այսօր ՀՀ-ում տպագիր մամուլի վիճակը բացառապես նույնն է, ինչ երկրում գոյություն ունեցող տնտեսական, արդյունաբերական, մշակութային եւ այլ ոլորտներինը: Ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաք Երեւանում: Թերթերը գրվում են հիմնականում երեւանցիների մասին ու երեւանցիների համար: ոյություն ունեցող տասը մարզերում գրեթե թերթ չեն կարդում: Հայաստանի մոտ 1000 գյուղերից եւ ոչ մեկում թերթի կրպակներ չկան: Մեկական կրպակներ կան միայն նախկին ԽՍՀՄ-ի 37 շրջկենտրոններում, որտեղ վաճառվում են 5-10 օրինակ թերթեր: յուղերում բացարձակ ինֆորմացիայի սով է: Շատ տեղերում ցուցադրվում է միայն Հ1 հեռուստաալիքը: յուղական ժողովուրդն անտեղյակ է երկրի անցուդարձից ու գրեթե մոռացված: Այս իրավիճակում «Նոյյան տապան» գործակալությունը նախաձեռնեց տպագրել «Նոյյան տապան» շաբաթաթերթի իր բնույթով նոր` հայերեն տարբերակը, որի նորամուծությունը կայանում է նրանում, որ 16 էջանոց թերթի 8 էջերը համահանրապետական են, իսկ մնացած 8 էջերը` նվիրված են յուրքանչյուր մարզի եւ պարունակում են նորություններ եւ լուսանկարներ տվյալ մարզի եւ դրա գուղերի մասին: Թվով 10 այդպիսի թերթերը կոչվում են «Նոյյան տապան-Սյունիք», «Նոյյան տապան-Տավուշ» եւ այլն: 
 
Ո՞րն է «Նոյյան Տապան» շաբաթաթերթի անհրաժեշտությունը 
 
Վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ի մոտ 1000 գյուղեր վերջապես թերթ են ստանում եւ տեղեկացվում երկրում եւ իրենց մարզում/գյուղում տեղի ունեցող իրադարձություններին: Իրենց մարզի մասին պատմող էջերից տեղեկանում են սեփական մարզի խնդիրներին, հնարավորություն են ստանում իրենց պրոբլեմների մասին թերթի միջոցով տեղեկացնել երկրի իշխանություններին: Թերթի խմբագրակազմը հուսով է, որ այդպիսով կթոթափվի լքված ու մոռացված լինելու բարդույթը: Երկրի կառավարության համապատասխան օղակները կտեղեկանան հեռավոր գյուղերում իրենց ոլորտի հիմնախնդիրներին եւ մարդիկ կհամոզվեն, որ իրենց ձայնը, բողոքը հասնում է «վերեւներին»: Թերթի գործունեությունը բարոյահոգեբանական մեծ ազդակ կլինի եւ հանրությանը կհանի ակտիվ ապրելակերպի, հանուն իր ընտանիքի, գյուղի, մարզի բարգավաճման: 
 
Ցավոք, 2007 թ.-ի վերջում Համաշխարհային հայկական կոնգրեսը անսպասելիորեն դադարեցրեց թերթի հայերեն տարբերակի նախատեսված ֆինանսավորումը, որից հետո սեփական ուժերով «Նոյյան տապանը» հրատարակեց թերթը մինչեւ 2008 օգոստոս:
 
Չնայած հայերեն տարբերակի վերջին հրապարակումից հետո բավականին ժամանակ է անցել, խմբագրությունը շարունակում է հանրապետության մարզերից նամակներ ու թերթը վերահրատակելու ցանկություններ ստանալ:
 
Մենք հուսով ենք, որ Հայաստանում ու Սփյուռքում կգտնվեն գործարարներ եւ քաղաքական գործիչներ, որոնց կհետաքրքրի մեր այս նախագիծը:
 
Շաբաթաթերթի համարները կարող եք ընթերցել այստեղ