Գովազդային գործակալություն

«Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի գովազդային գործակալությունը Հայաստանում առավել արդյունավետ գործող գովազդային գործակալություններից մեկն է։

Գործակալության գործունեությունը ներառում է գովազդի ոլորտն ամբողջությամբ։ Գործակալությունը մշակում եւ զետեղում է գովազդներ ինչպես «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի, այնպես էլ հանրապետական եւ արտասահմանյան տպագիր, ռադիո, հեռուստատեսային եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում, զբաղվում է մարքեթինգային հետազոտություններով, հասարակական կարծիքի ձեւավորմամբ (PR), իմիջային գովազդով, մշակում է լիարժեք գովազդային արշավներ։ «Նոյյան տապան» գովազդային գործակալության ծառայություններից օգտվել եւ օգտվում են Հայաստանում գործող խոշոր եւ հեղինակավոր բազմաթիվ կազմակերպություններ: «Նոյյան տապան» գովազդային գործակալությունը պատրաստում է.
1. Տպագիր գովազգ
 
•գովազդային հոդվածներ
 
•գովազդ, գրաֆիկայի, լուսանկարների, կոլաժների օգտագործմամբ, 
 
•գովազդային հայտարարություններ
 
•ֆոտոգովազդ 
 
2. Աուդիոհոլովակներ
 
3. Հեռուստահոլովակներ
 
4. Էլեկտրոնային գովազդ՝ գովազդ Ինտերնետում
 
5.Գովազդային հրատարակչա-տպագրական արտադրանք պաստառներ, բուկլետներ, պրոսպեկտներ, այցեքարտեր, եւ այլն
 
Բացի այդ, «Նոյյան տապան»-ը կատարում է հետեւյալ գովազդային ծառայությունները. 
 
•կատարում է շուկայի հետազոտություն եւ վերլուծություն,
 
•մշակում է շուկայում առաջընթացի հստակ ռազմավարություն 
 
•մշակում եւ անցկացնում է լիարժեք գովազդարշավներ, 
 
•իրականացնում է PR լայնածավալ արշավներ՝ լրիվ ծավալով ներկայացնում են գովազդվող արտադրանքը եւ ծառայությունները ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում,
 
•կատարում է գովազդվող ֆիրմայի իմիջի ձեւավորման եւ ամրապնդման հետ կապված աշխատանքներ
 
•պատրաստում կամ նորացնում է գովազդվող ընկերության եւ արդադրատեսակները ներկայացնող վեբ կայքը
 
 
Զուգակցված գովազդ
 
«Նոյյան տապանը»՝ ունենալով 8 սեփական մեդիա կառույց, այդ թվում նաեւ տպարան, հեռուստաստուդիա եւ գովազդային գործակալություն, եւ համագործակցելով հայաստանյան, տարածաշրջանային, սփյուռքահայ եւ արտերկրի բազմաթիվ զանգվածային (տպագիր, ռադիոհեռուստատեսային եւ էլեկտրոնային) լրատվամիջոցների հետ, որոնց հետ ունի արտոնյալ պայմաններով գովազդ տեղադրելու համապատասխան պայմանագրեր, գովազդային արշավները կազմելիս եւ իրականացնելիս չունի գովազդի տեղադրման հատ կապված որեւէ սահմանափակում. գովազդը կարող է տեղադրվել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում:
Ընտրությունը կատարվում է, ելնելով բացառապես այն բանից, թե ինչ խնդիր է հետապնդում գովազդատուն եւ ինչպես հասնել գովազդի առավել էֆեկտիվությանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաարդյունավետ գովազդը զուգակցված՝ կոմպլեքս իրականացվող գովազդն է։ Այսինքն գովազդը միաժամանակ տպագիր մամուլում եւ հեռուստատեսությամբ (իսկ շատ ավելի լավ է՝ նաեւ Ինտերնետում)։ Միայն կոմպլեքս գովազդն է օգնում վաճառքն ավելացնել 2-2,5 անգամ։
ովազդային արշավների մշակման, պատրաստման եւ այլ գովազդային ծառայուծյունների գները նշանակվում են յուրաքանչյուր պատվարի համար առանձին` ելնելով աշխատանքի ծավալից եւ գովազդային արտադրանքի յուրահատկություններից` պարզ, թե բարդ գովազդ է պատվիրված, եւ գովազդային արտադրանքի այլ չափանիշներից: 
Գովազդատուի ներկայացրած խնդիրներին ծանոթանալուց հետո «Նոյյան տապան»-ի մասնագետները կազմում են գովազդային արշավի նախնական նախագիծ, որը ներառում է դրա իրականացմանն ուղղված բոլոր հիմնական գաղափարները: Անհրաժեշտության դեպքում նախագծում կարող է արտացոլված լինել մարքետինգային աշխատանքների, սոցիոլոգիական հարցումների ծրագիրը:ովազդարշավի վերջնական ծրագրի եւ արժեքի քննարկումից եւ գովազդատուի հաստատումից հետո «Նոյյան տապան»ը սկսում է իրականացման հետ կապված աշխատանքները` գովազդի դիզայնը, պատրաստման հետ կապված այլ փուլերը, տեղադրումը եւ այլն: 
 
Մենք կարող ենք զետեղել Ձեր գովազդը.
 
•«Նոյյան տապան»-ի սեփական մեդիա կառույցներում
•հայաստանյան լրատվամիջոցներում
•արտասահմանյան լրատվամիջոցներում