Լրատվական գործակալություն

 

«Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական Կենտրոնը հիմնադրվել է 1991թ-ին որպես անկախ լրատվամիջոց: Մինչ օրս այն շարունակում է հավատարիմ մնալ իր միակ սկզբունքին` լինել անկախ, անաչառ եւ արհեստավարժ: 16 տարի շարունակ լրատվական կենտրոնը գործում է Հայաստանի եւ ավելի քան 35 երկրների լրատվական շուկաներում, պատրաստում եւ առաքում է լուրեր Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում կատարվող կարեւորագույն իրադարձությունների մասին, ինչպես նաեւ վերլուծական հոդվածներ: Սկսած 1997 թվականից առ այսօր Կենտրոնը պատրաստում է նաեւ ֆոտո- եւ տեսաարտադրանք. ռեպորտաժներ, հաղորդումներ եւ այլն: 
 
2000 թվականին «Նոյյան տապան»-ն արժանացել է միջազգային BID որակի ոսկե մրցանակի: 
 
«Նոյյան տապան» լրատվական-վերլուծական Կենտրոնի լրատվական արտադրանքն իր մեջ ներառում է. 
ամենօրյա լրատվություն` «Հայաստան», «Տարածաշրջան», «Սփյուռք», «Աշխարհ» ժապավեններ
«Հոդվածաներ եւ վերլուծություններ» ժապավեն
մամուլի մոնիթորինգ 
«Հայերն Այսօր» էլեկտրոնային տեղեկագիր 
 
Ամենօրյա օպերատիվ լրատվություն. 
Ժապավենը թողարկվում է երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն): Լրատվությունն անդրադառնում է հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, սպորտային կյանքում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին: Ժապավենները տարածվում են Հայաստանում եւ երեք տասնյակից ավելի երկրներում:
 
«Հոդվածաներ, վերլուծություններ» ժապավեն. 
Վերլուծական հոդվածները պատրաստվում են ինչպես անհատական պատվերով, այնպես էլ բաժանորդագրված անհատների եւ կազմակերպությունների համար: Տրամադրվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
 
Տպագիր մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության մոնիթորինգ 
Մոնիթորինգը անցկացվում է ինչպես անհատական պատվերով, այնպես էլ բաժանորդագրված անհատների եւ կազմակերպությունների համար: Կատարվում է նաեւ մոնիթորինգ պատվիրատուին հետաքրքրող թեմայի վերաբերյալ: 
 
Դեռեւս 1995 թվականից «Նոյյան տապանի» տեքստային եւ ֆոտոլրատվությունը, իսկ 1998 թ-ից նաեւ տեսալրատվությունը հասանելի էր Ինտերնետ-օգտվողների համար եւ 1999 թվականին Հայաստանում անցկացված վեբ-սայթերի առաջին` «Սարդ-99», մրցույթում «Նոյյան տապան»-ը շահեց առաջին մրցանակ ամենահարուստ բովանդակությամբ հայաստանյան ինտերնետ-էջի համար: «Նոյյան տապան»-ի լրատվական ինտերնետ-էջը մինչ այժմ համարվում է ամենաընթերցվողներից մեկը եւ առաջին հերթին ամբողջ աշխարհով սփռված հայերի համար:
 
«Հայերն Աշխարհում» էլեկտրոնային տեղեկագիր. 
Իր մեջ ներառում է ամենօրյա լուրեր սփյուռքի հայ համայնքներում կատարվող մշակութային, համայնքային եւ այլ իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ սփյուռքահայության մասին: Տեղեկագիրը պատրաստվում է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով եւ տարածվում է անվճար: Ծրագիրը գործում է հովանավորների եւ դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներով: