Հեռուստաստուդիա

 

Դեռեւս 1997 թվականից գործող «Նոյյան տապան» հեռուստաստուդիան մասնագիտացել է հեռուստատեսային բազմատեսակ արտադրանք թողարկելու գործում. տեսառեպորտաժներ, հաղորդումներ, գովազդային հոլովակներ, PR տեսանյութեր եւ այլն: Հեռուստաստուդիան համալրված է բարձրակարգ հեռուստաարտադրանք պատրաստելու համար անհրաժեշտ թվային տեխնիկայով:
 
«Նոյյան տապանի» պատրաստած հեռուստալուրերը՝ տեսառեպորտաժները եւ հաղորդումները, ինչպես նաեւ գովազդային հոլովակները արդեն 8 տարի շարունակ հեռարձակվում են ԱՄՆ մի շարք հայկական հեռուստատեսություններով: 
 
«Նոյյան տապան» հեռուստաստուդիան ունի հարուստ արխիվային նյութեր, որոնք արտացոլում են Հայաստանում կատարված կարեւորագույն իրադարձությունները 1997 թվականից մինչ այսօր:
 
Իր եթերում գտնվելու մեկ տարվա ընթացքում «Նոյյան տապան» հեռուստաընկերությունը կարողացել էր հավաքել մեծ լսարան եւ դառնալ սիրված ալիք:
 
Ներկայումս «Նոյյան տապան» հեռուստաստուդիան թողարկում է.
օրվա կարեւորագույն իրադարձությունների մասին տեսառեպորտաժներ
թեմատիկ ռեպորտաժներ
հաղորդումներ
հետաքննական ռեպորտաժներ
այլ բնույթի տեսանյութեր