1992 թ. օգոստոսի 28-ին Արցախում զոհվել է Արցախյան ազատագրական շարժման հմուտ կազմակերպիչներից ու ղեկավարներից Անդրանիկ Հարությունյանը (Բերդաձորցի Անդո): Նրա գլխավորությամբ 4 գյուղ` Մեծ Շենը, Փոքր Շենը, Եղծահողը և Ծաղկաձորը ստեղծել են Բերդաձորի ինքնապաշտպանական գոտին և 4 տարի շարունակ Արցախի հարավային սահմանը անառիկ բերդ են դարձրել: (Ծնվ. 1956 թ.):