2004թ. փետրվարի 19–ին սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը

  • -- ::   |   |  


 

Փետրվարի 19–ին լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը: 
 
2004թ. փետրվարին հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը մասնակացում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էր նաեւ Թուրքիայում
հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը:
 
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել նաեւ Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը փակ է եղել:
 
2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30
տարի առանց ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց, զինովորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
 
  -