Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը

  • -- ::   | Armenia  |  

1824 թվականի դեկտեմբերի 1-ին Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը: Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով եւ հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց:

Ներսիսյան դպրոցը եղելէ հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը եւ շատ կարեւոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում: Դպրոցի առաջին

տեսուչն է եղել հայ նոր գրականության ռահվիրաներից մեկը` բանաստեղծ Հարություն Ալամդարյանը: Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը` Գալուստ Շերմազանյանը եւ ուրիշներ:
Ներսիսյան դպրոցում են սովորել նշանավոր հայ գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը եւ հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ:

Բացառիկ կարեւոր դեր է խաղացել Ներսիսյան դպրոցը հայ աշխարհաբար գրական նոր լեզվի ձեւավորման ու զարգացման հարցում:

Իր գոյության հարյուր տարվա (1824-1924)
Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակներ:
Ներսիսյան դպրոցում են սովորել հերոս զորավար Գայը` Հայկ Բժշկյանը, հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը եւ ուրիշներ:

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձեւավորման գործում:

 

  -