1873 թվականի նոյեմբերի 22-ին Ախալցխայում ծնվել է հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Համազասպի Մանանդյանը: Նա սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում, էքստեռն կարգով ավարտել է Պետերբուրգի, Դորպատի համալսարանները: 1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գեւ
որգյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում: Խմբագրել է «Հայկական թերթ», «Արշալույս», «Բաքու» պարբերականները: ԵՊՀ հիմնադիրներից է, 1921-1922 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր, արեւելագիտական եւ պատմագիտական ֆակուլտետների դեկան, հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր: