1895 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը
-- :: | Armenia |
18
95 թ. դեկտեմբերի 24-ին Էրզրումում ծնվել է հայ գրող եւ ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանը: Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին:
1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարան եւ նվիրաբերել է Սարյանի «Արեւելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ.), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած:
78 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին եւ փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար:Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արեւմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը:
Գուրգեն Յանիկյանը դատապարտվել է ցմահ բանտարկության: 1981 թվականին 8 տարվա բանտարկությունից հետո Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ եւ մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո (1984 թվականի մարտի 27-ին):
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգեւոր հիմնադիրներից է:
«Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը: