1928 թ. դեկտեմբերի 23-ին ծնվել է բանաստեղծուհի Մետաքսեն
-- :: | Armenia |
1928 թ. դեկտեմբերի 23-ին Արթիկում ծնվել է բանաստեղծուհի, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Նա Հայաստանի
գրողների միության նախագահության անդամ է, Արցախյան շարժման ակտիվ մասնակից:
«Հովհաննես Մկրտիչ» պոեմում բանաստեղծուհին ինքնատիպ, հուզաթաթավ պատկերներով ներկայացրել է Հովհաննես մարգարեի սրբազան կերպարը: Պոեմում պատկերված է հոգու եւ մարմնի, երկնքի ու երկրի ներդաշնակության գովերգումը եւ չարի անխուսափելի կործանումը: