1983թ. հուլիսի 27 - Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել են Լիսաբոնի Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս

  • -- ::   |   |  


1983թ. հուլիսի 27 - Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ (Վաչէ Դաղլյան,
Սեդրակ Աճեմյան, Սարգիս Աբրահամյան, Սիմոն Եահընյան, Արա Քերջլյան) պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել

են Լիսաբոնի Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս, պայթեցրել են դեսպանատան շենքը, իրենք էլ զոհվել շենքի փլատակների տակ: «Մենք այժմ որոշել ենք պայթեցնել Հայկական հարցի շուրջը ստեղծված լռության շենքը, թող մենք մնանք
փլատակների տակ: Անձնասպանություն չէ այս, ոչ էլ խելագարություն, այլ մեր զոհողությունը` ազատության Բագինին»,- ասվում է այդ կապակցությամբ համաշխարհային հանրությանն ուղղված կազմակերպության կոչում:
 

  -