1965 թ. - Վախճանվել է գրող , հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը
-- :: | Armenia |
1965 թ. մայիսի 2-ին վախճանվել է հայ արձակագիր, հրապարակախոս, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր (1967, «Նահապետ» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության
անդամ Հրաչյա Քոչարը (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան)։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում
է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով կոտորածներից համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։
Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931-ին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934-ին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1941-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946-51-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր։ 1954-ին «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։