Ծնվել է հայ բանաստեղծ եւ առակագիր Մկրտիչ Կորյունը

  • -- ::   | Armenia  |  


1913 թ. մայիսի 19-ին  Ղարսում ծնվել է Մկրտիչ Կորյունը։ Եղեռնի տարիներին Մկրտիչ Կորյունի ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին

նա ավարտում է տեղի յոթնամյա դպրոցը։

 
1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին Կորյունը ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին` մանկավարժությանն ու մանկական գրականությանը։
Հայրենական պատերազմի ավարտից հետո Կորյունը նոր եռանդով
շարունակում է իր գրական գործունեությունը։ 1947 թվականին ՀԳԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանում «Հասկերը որպես մանկական գրական ամսագիր» թեմայով և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
 
  -