Քննարկում՝«Հայ-վրացական հարաբերությունները ներկա փուլում» թեմայով
29-07-2014 12:00:00 | Armenia |
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում՝ «Հայ-վրացական հարաբերությունները ներկա փուլում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի հնարավոր ազդեցությունը ազգամիջյան հարաբերությունների վրա» թեմայով:
«Մեդիա կենտրոնի» սրահում անցկացվող քննարկմանը մասնակցելու են՝
Երևանից՝
Սերգեյ Մինասյան՝ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն,
Ջոնի Մելիքյան՝ փորձագետ, Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար:
Թբիլիսիից տեսազանգի միջոցով ՝
Գեորգի Գվիմրաձե` Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Արսեն Խառատյան՝ փորձագետ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ:
Միջոցառումն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: