ԴԱՆ-ը կազմակերպում է «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը

  • 26-09-2014 09:00:00   | Armenia  |  
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը տեղեկացնում է, որ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է ավանդական «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային  համաժողովը, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 26-ին՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում։ Միջոցառման սկիզբը՝ ժամը 09.00-ին: 
Համաժողովի մասնակիցները կներկայացնեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, դեղագործական շուկայի զարգացման հեռանկարները, ՀՀ կառավարության նախաձեռնած նոր ծրագրերը և բարեփոխումները, ինչպես նաև դեղագործության միջազգային ասպարեզում արձանագրված վերջին ձեռքբերումները, զարգացումները և նորարական մոտեցումները։ Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հավանական գործընկերների հետ քննարկել համագործակցության և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ 
Միջոցառմանը կմասնակցեն Երևանի և մարզերի ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների ղեկավարներ, աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։
Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովի «Ֆարմա Արմենիա» դեղագործական կոնֆերանսը, որի շրջանակում անցկացվելու են մասթեր-կլաս և աշխատաժողովներ (workshop), որոնք վարելու են  կենսատեխնոլոգիայի ոլորտի 3 աշխարահռչակ գիտնականներ՝
 
Dr. Walter Doerfler, Institute for Clinical and Molecular Virology, Germany,
Dr. Andrey Kajava, Université Montpellier, France,
Dr. David A. Goukassian, Tufts University School of Medicine, Boston, USA.
Համաժողովին զուգահեռ կանցկացվի նաև դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է ծանոթանալու տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների արտադրանքին և վերջին ձեռքբերումներին։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.pharma-armenia.am ինտերնետային կայք։
Սույնով հրավիրում ենք լուսաբանելու «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովը, այդ միջոցառման շրջանակում անցկացվելիք «Ֆարմա Արմենիա» դեղագործական կոնֆերանսը և «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի դեղագործության և առողջապահության ոլորտների համար եզակի այդ միջոցառումների լուսաբանումը տեղ կգտնի ձեր լրատվական օրակարգում։
 
Հարցերով դիմել մամուլի պատասխանատու Սամվել Սարգսյանին` 095 62 74 65:   
 
  -