«Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացման արարողությունը

  • 22-09-2014 11:30:00   | Armenia  |  
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում (հասցե՝ ք. Երևան, Աջափնյակ համայնք, Մարգարյան փող., 6/2 շենք) տեղի կունենա «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացման արարողությունը:
 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարք Փրայսը, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ այլք:
 
Կենտրոնի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ օժանդակելու Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը:
 
Կենտրոնի բացմանը կհաջորդի 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը, որը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակմանը:
 
Միջոցառումներ շարքը 
 
Սեպտեմբերի 22, ժամը 11:30 - 12:30 - «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացում (Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենք, հասցե՝ ք. Երևան, Աջափնյակ համայնք, Մարգարյան փող., 6/2 շենք)
 
Սեպտեմբերի 22, ժամը 13:00 - 17:00 - 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողով («Բեսթ Վեսթերն Կոնգրես Երեւան» հոթել, հասցե՝ ք. Երեւան, Իտալիայի փող. 1):
 
 
  -