Սեպտեմբերի 24-ը՝ առանց խախտումների երթևեկության օր.Հայտարարում են ավտովարորդները

  • 22-09-2014 12:00:00   | Armenia  |  
Սեպտեմբերի 22-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) «Հայաստանի տրանսպորտային խնդիրները» շարքից տեղի կունենա ասուլիս ավտովարորդների մասնակցությամբ: 
 
Թեման՝ «Ավտովարորդները շարունակում են պայքարել և սեպտեմբերի 24-ին պատրաստվում են մայրաքաղաքում անցկացնել ակցիա՝  այդ  օրը հայտարարելով ո՜չ խախտումների օր»։ 
 
Հյուրերն են՝ 
 
Տիգրան Հովհաննիսյան - «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ 
Ավտովարորդներ տարբեր ՀԿ-ներից
 
Ասուլիսին բանախոսները կամփոփեն նաև մինչ օրս կատարված աշխատանքները և կներկայացնեն իրենց հետագա անելիքները։  
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
  -