Ասուլիս իրանցի ներդրողների հետ

  • 02-10-2014 13:00:00   | Armenia  |  
 Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության «Մուքարար ինդուսթրիալ գրուպ» ընկերությունների խումբը, որը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում տարբեր բնագավառներում, հատկապես բենտոնիտի արտադրության ոլորտում։ Հայաստանյան բենտոնիտի հումքը աշխարհում լավագույններից է և կարող է «ՋԻ–ՍԻ—ԷԼ» մեկուսիչ արտադրատեսակների հիմնական բաղադրամասը դառնալ։  Իրանցի գործարարները  մտադրություն ունեն մասնավորապես  բենտոնիտի գործարանի բազայի վրա ստեղծել ժամանակակից արտադրություն։ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը միջնորդ դեր է ստանձնել ներդրում կատարողների և գործարանի սեփականատերերի միջև։ Հոկտեմբերի 2–ին ժամը 13.00–ին կկայանա մամուլի ասուլիս իրանցի ներդրողների հետ։
 
 ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն
 
  -