ԵՏՄ անդամակցություն, ներքին քաղաքական իրավիճակ թեմայի շուրջ կխոսի ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը

  • 22-10-2014 12:00:00   | Armenia  |  
Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 22-ին` ժամը 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի կունենա ռուսական պատվիրակության մամուլի ասուլիսը` Հայաստանում հոկտեմբերի 15-22 անցկացվող Ռուսական խոսքի օրվա մասին:
Ասուլիսի բանախոսներն են Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Մարկ Կալինինը, Ռուսական Նոր համալսարանի միջազգային կրթական համագործակցության գրասենյակի խորհրդական Աննա Բիրյուկովան, մանկավարժական գիտ. թեկ., պրոֆեսոր, «Ժամանակակից հաղորդակցություն» ամսագրի գլխավոր խմբագիր Օսկար Գոյխմանը և Ռուսական նոր համալսարանի հումանիտար տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Օլգա Իվանովան:
 
Հոկտեմբերի 22-ին, 12.00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԵՏՄ անդամակցություն, ներքին քաղաքական իրավիճակ թեմայի շուրջ կխոսի ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը:
 
 
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբ
Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնական մասնաշենք
312 սենյակ
Հեռախոսահամարներ՝ 093 09 66 08, 077 31 11 56, 055 56 00 22
 
  -