Նոր երաժշտական տեսահոլովակ նվիրված հայոց եղեռնի 100-ամյակին
24-10-2014 12:00:00 | Armenia |
Հոկտեմբերի 24-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» -ը հրավիրում է «Մեցցո» ակումբ (Իսահակյան 28 1/3) «Արարատ վկա» երաժշտական տեսահոլովակի շնորհանդեսին և ասուլիսին։
Տեսահոլովակը կոմպոզիտոր և բառերի հեղինակ Էլինա Սամարինայի, երգի կատարող Էդուարդ Մհերի, տեսահոլովակի գաղափարի հեղինակ և ռեժիսոր Սերժ Գաբյանի, պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանի և նախագծի տնօրեն Աննա Նազարուկի համատեղ գործունեության արդյունքն է: Նախագիծը նախաձեռնողը՝ հայկական պատմա-մշակութային ժառանգության զարգացման օժանդակության «Աշխարհի Մարդիկ»հիմնադրամն է, որը գործում է Ռուսաստանում և հայերի բնակության այլ երկրներում: Հիմնադրամի հոգաբարձուներն են Արտուր Չիլինգարովը, Նիկիտա Սիմոնյանը, Բագրատ Ալեքյանը, ֆրիդ Սողոյանը, Ներսես Օգանեսյանը, Պերճ Ղազանչյան, Իոսիֆ Աթաբեկովը, գործելով ԸԽ «ՏԱՇԻՐ»,ԸԽ«ՆԻՍԿՕՄ», ԸԽ«ԼՈՒԴԻՆԳ», ԱՏ «ՌԱՆԴԵՎՈՒ», ԸԽ«ՌՈՒՍԼԱՆ-1», հոլդինգ «ԳԱՄԱՐՏ ՏՐՈՒԲՊԼԱՍՏ», ԸԽ «ԱՐԾԻՆՎԵՍՏ»և այլ կազմակերպությունների գործընկերական օժանդակությամբ:
Հայաստանում նախագծի ներկայացմանը օժանդակել է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը:
Ուղիղ հեռարձակում չի լինելու։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-61 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։