Ասուլիս «Մեդիա ավտոբուս» 2014 ծրագրի շրջանակներում
24-10-2014 12:00:00 | Armenia |
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնի» սրահում տեղի կունենա ասուլիս «Մեդիա ավտոբուս» 2014 ծրագրի շրջանակներում: Համատեղ ավտոբուսային շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանում և Թուրքիայում բնակվող լրագողներին և բլոգերներին բացահայտել հարևան երկիրը, ինչպես նաև վերաիմաստավորել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաև հայ և թուրք լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատմանը:
Ասուլիսին մասնակցելու են`
Վազգեն Կարապետյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) փոխտնօրեն,
Հուսեյին Հայաթսեվերը, անկախ լրագրող,
Մերի Մուսինյանը, Հանրային Ռադիոյի լրագրող,
Օսման Ունալանը, Թըդեյզ զաման (Today’s Zaman) թերթի լրագրող:
Շրջագայությանը մասնակցում են 10 լրագրող Հայաստանից և 10 լրագրող Թուրքիայից: Նրանք հոկտեմբերի 13-19 ավտոբուսով շրջել են Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) և 20-26` Հայաստանի (Դիլիջան, Երևան, Սևանա լիճ, Սիսիան, Գառնի) բնակավայրերով, որի ընթացքում պատրաստված ճամփորդական նոթերը, տեսանյութերը, հարցազրույցներն ու վերլուծականները հրապարակվելու են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում ինչպես նաեւ www.armenia-turkey.net կայքում:
Համատեղ ավտոբուսային շրջագայությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի» ֆինանսական աջակցությամբ:
Կոնսորցիումի անդամներն են` Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։