Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն

  • 25-10-2014 12:00:00   |   |  
Հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն: 
 Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն  Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:
Փառատոնին կներկայացվեն  նաև  արցախյան   մշակութային արժեքների, ավանդական արհեստների  և    կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով  ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի <<Դիզակ>> համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից: 
Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝  հադրութցու  բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես,  ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող  արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և  ենթաբարբառների  պահպանման և հանրահռչակման  նպատակ ունի: 
 
«Արցախյան թթվի փառատոն»-ի կազմակերպիչներն են՝
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը
Հադրութի շրջվարչակազմը
Փառատոնի մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին:
 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
 
  -